ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։
«Շուտով ԱԺ-ում սկսելու ենք Լֆիկի շահերը պաշտպանել»,- մեզ հետ զրույցում հեգնեց ԱԺ պատգամավորներից մեկը, նկատի ունենալով այս քառօրյայում քննարկվելիք «Ակցիզային հարկի» մասին նոր նախագիծը:
Հոկտեմբերի 24-ին կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին, զարգացնելու հայկական խաղային ինդուստրիան, նպաստելու ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան:
Որքան էլ տհաճ է կյանքիդ, սրտիդ ցավը քչփորելը, այն էլ` հրապարակայնորեն, այդ ողջ դժոխքը ծայրից ծայր վերապրելով, այնուհանդերձ, եթե կծիկի ծայրը հանել ես, ուրեմն այն պիտի կծկես մինչև վերջ։
Արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիրը:
ՀԷՑ-ի զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը՝ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր, «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...